Սաուդյան Արաբիան եւ Իրաքը պայմանավորվել են անվտանգության եւ հետախուզության ոլորտում համագործակցության մասին՝ հայտնում է Reuters-ը։
Իրաքի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ալի Ալ Հաքիմի խոսքերով, Էր Ռիադը ձգտում է նրան, որ Բաղդադը զսպի Իրանի, որպես տարածաշրջանային հակառակորդի, ազդեցությունը։
Համագործակցության մասին հայտարարությունն արվել է Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի գլխավորությամբ Սաուդյան Արաբիա իրաքյան պատվիրակության պետական այցի ժամանակ։
Վարչապետը հանդիպել է գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանի եւ թագավոր Սալմանի հետ։
Կողմերը ստորագրել են առեւտրային, էներգետիկ եւ քաղաքական համագործակցությանը վերաբերող 13 համաձայնագիր։





























