Ապրիլի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 63-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ Գ.Չաուշի հրապարակում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Մխոն դանակով հարվածել է իրեն եւ պատճառել մարմնական վնասվածք, ինչի հետեւանքով ինքը տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 21.00-ին հիվանդանոցից եւս բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ նստատեղի կտրած-ծակած արտաքին արյունահոսությամբ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել հիշյալ տղամարդը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ ժամը 19.00-ին Մազմանյան փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութում 1979 թ. ծնված Միքայել Ղ.-ն գումարային հարցերի շուրջ վիճաբանել է քեռու հետ, որի ընթացքում դանակով մեկ անգամ հարվածել է նրա նստատեղին՝ պատճառելով վնասվածք:

Ժամը 21.10-ին Միքայել Ղ.-ն Մազմանյան փողոցից բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է ԴԲՓ:

Դանակն առգրավված է:

Կատարվում է քննություն: