Չեխիայի Նիմբուրգ քաղաքում մարտի 10-19-ին տեղի կունենա միջազգային օլիմպիական հավաք, որին կմասնակցեն Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամները:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ Նիմբուրգ կմեկնեն Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը եւ Հակոբ Առաքելյանը՝ հավաքականի մարզիչներ Ադրիան Կրոիտուրուի եւ Արթուր Գևորգյանի ղեկավարությամբ:
Հավաքին մասնակցելու են Եվրոպայի ուժեղագույն բոլոր ձյուդոիստները, նրանք օրական անցկացնելու են 20-30 մրցակցական գոտեմարտեր:



























