Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որը խլեց շուրջ երեք տասնյակ մարդու կյանք:

Խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ մաղթելով ոգու տոկունություն եւ համբերություն այս ծանր վիշտը հաղթահարելու համար: Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլոր վիրավորներին»:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի Մադեյրա կղզում տեղի է ունեցել ողբերգական պատահար, ավտովթարի հետևանքով զոհվել են տասնյակ գերմանացի զբոսաշրջիկներ: