Ավագ Ուրբաթ Ֆիլիպիններում հարյուրավոր ցնցված զբոսաշրջիկներ հետեւել են, թե ինչպես են հռոմեական զինվորների հանդերձանքով դերասանները խաչում ֆիլիպինցուն՝ մեխելով նրա ձեռքերն ու ոտքերը, որը կրկնօրինակում էր այդկերպ Հիսուս Քրիստոսի տառապանքները:

Reuters-ի հաղորդմամբ՝ հավառքին հավատարմության այդ դաժան տեսարանը տարեց տարի գրավում է զբոսաշրջիկներին, որոնք այցելում են Ֆիլիպինների հյուսիսում գտնվող Պամպանգա նահանգ, որտեղ հավատացյալները ստանում են նաեւ մտրակների հարվածներ՝ ցուցադրելով ապաշխարանք:

«Ես չէի կարծում, որ նրանք մեխերով խաչված կլինեն, սակայն նրանք իսկական խաչելության էին ենթարկվել. դա ինձ համար կարեւոր իրադարձություն էր, որը ես տեսա սեփական աչքերով»,-ասել է գերմանացի զբոսաշրջիկ Իոհան Թենքենը:

Հավատացյալները, այդ թվում 33 անգամ խաչված ֆիլիպինցին, հավատում են, որ նրանք մեղքերի ապաշխարանք կստանան, կբուժվեն եւ կօրհնվեն: Բացի այդ, միջոցառմանը մասնակցել է եւս երեք մարդ, այդ թվում կին, որը դա անում է արդեն 17-րդ անգամ:

Այդ կաթոլիկ երկրում խաչելը հավատքի ամենավառ դրսեւորումն է:

Եւս հինգ ֆիլիպինցի խաչվել էին Պանպագե նահանգի երկու այլ գյուղերում: