Իրաքի դատարանը չորս տղամարդկանց դատապարտել է մահապատժի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու եւ Իրաքում ու Սիրիայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, հաղորդում է Reuters-ը:

Բաղդադի քրեական դատարանը մեղավոր է ճանաչել նրանց ԻՊ-ին միանալու եւ «Իրաքում ու Սիրիայում խաղաղությունն ու կայությունը վտանգելու նպատակով անմեղ քաղաքացիների դեմ հանցավոր գործողություններ իրականացնելու մեջ»:

Դատարանում աղբյուրը հայտնել է, որ չորս տղամարդիկ ազգությամբ իրաքցի էին: