Հայտնի սլովակ մոդել Ադրիանա Սկլենարիկովան 15 տարվա երջանիկ ամուսնական կյանքից հետո որոշել է լքել ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն, ֆրանսիացի Քրիստիան Կարամբյոյին, հաղորդում է ֆրանսիական Paris-Match պարբերականը:

Սկլենարիկովան հայտնել է, որ արդեն մի քանի ամիս առանձին է ապրում եւ  ամուսնալուծության նախաձեռնողն ինքն է: Սլովակ մոդելն ասել է, որ 39 տարեկանում ինքը կայունություն է ցանկանում, իսկ ամուսինը ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո լիաթոք կյանքով է ապրում եւ իրենք այլեւս չունեն նորման ընտանեկան կյանք:

Ադրիանա Սկլենարիկովան 1998-ին ընդգրկվել է ռեկորդների Գինեսի գրքում որպես ամենաերկար ոտքեր ունեցող կինը: 185 սմ հասակ ունեցող Սկլենարիկովայի ոտքերի երկարություն 125 սմ է: 1998-ին Ադրիանան ամուսնացավ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի խաղացող Քրիստիան Կարամբյոյի հետ: Նույն թվականին Կարամբյոն ազգային հավաքականի կազմում հռչակվեց աշխարհի չեմպիոն, իսկ երկու տարի անց` Եվրոպայի չեմպիոն: