Հայաստանի գյուղատնտեսությունը դժվարություններ է ապրում: Ապրիլի 22-ին «Գյուղական շրջանների զարգացում՝ նոր տնտեսական հնարավորություն» ծրագրի մեկնարկի շրջանակում այս մասին հայտնեց  Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին:

Նրա խոսքով՝ դժվարությունները կապված են  շուկաների հասանելիության հետ, եկամուտների ցածր մակարդակի եւ բիզնեսի իրականացման այլ խնդիրների հետ: Թրեյսին ընդգծեց, որ չնայած դրան, գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների կառավարությունների միջեւ համագործակցության արդյունքում հաջողվել է գյուղական շրջաններում կյանքի որակի  բարելավման հանել:

Դեսպանն ընդգծեց Հայաստանում գյուղատնտեսության զարգացման կարեւորությունը տնտեսական աճի եւ տարածաշրջանային զարգացման ապահովման տեսանկյունից:

«Գյուղական շրջանների զարգացում՝ նոր տնտեսական հնարավորություն» ծրագիրը համահունչ է ՀՀ ղեկավարության՝ տնտեսական զարգացումը խթանելու ծրագրերի հետ: Գյուղատնտեսությունը երկու երկրների համագործակցությունում կարեւոր բաղադրիչ է»,- հավելեց նա:

Դիվանագետը նշեց, որ Հայաստանը ներմուծել է 120 հազար տոննա գյուղմթերք՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 17 տոկոս աճ: «ԱՄՆ կառավարությունը պատրաստ է աջակցել Հայաստանում ագրոբիզնեսի զարգացմանը, որպեսզի մարդիկ կարողանան հաստատվել տեղում եւ զարգանան:

Ծրագիրը նպատակ ունի աջակցել ֆերմերներին եւ 60 համայնքներում ագրոբիզնեսի ավելի քան 100 ներկայացուցիչներին՝ սննդամթերքի արտադրության եւ վաճառքի հարցում ` եկամուտների ավելացման եւ աշխատատեղերի ստեղծման համար, որոնք կհանգեցնեն գյուղական բնակչության կյանքի կայուն զարգացմանը», - ասաց Լին Թրեյսին:

Նշենք, որ ապրիլի 22-ին Երեւանում կայացավ «Գյուղատնտեսական շրջանների զարգացում՝ նոր տնտեսական հնարավորություն» ծրագրի մեկնարկը, որը իրականացվում է USAID-ի եւ  Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման հիմնադրամի (CARD) հետ համատեղ: