Ես տպավորված եմ Հայաստանի ձեռնարկատիրական ներուժով: Ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին:

Նշենք, որ ապրիլի 22-ին Երեւանում կայացավ «Գյուղատնտեսական շրջանների զարգացում՝ նոր տնտեսական հնարավորություն» ծրագրի մեկնարկը, որը իրականացվում է USAID-ի եւ  Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման հիմնադրամի (CARD) հետ համատեղ:

Նրա խոսքով երկու երկրների կառավարությունների համագործակցությամբ իրականացվող ծրագիրը ուղղված է գյուղատնտեսության ոլորտի մրցունակության բարձրացմանը, որտեղ զբաղված է Հայաստանի բնակչության 40 տոկոսը:

«ՀՀ իշխանությունների հայտարարած տնտեսական հեղափոխությունը, ըստ էության, կապված է բիզնեսի համար ներկայումս գոյություն ունեցող խոչընդոտների վերացմանը, ինչը թույլ կտա ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել զարգացման համար:

Առողջ բիզնես կլիմայի ձեւավորման աշխատանքները համահունչ են ժողովրդավարության զարգացման ոլորտում ՀՀ իշխանությունների ձգտման հետ», - ասաց դիվանագետը:

Լին Թրեյսին հավելեց, որ ծրագիրն ուղղված է անհատ ձեռներեցության ներուժի բացահայտման աջակցությանը եւ այդ նպատակով դրամաշնորհներ են տրամադրվելու, որոնք կօգնեն այդ թվում ներմուծան հարցում: