Հայազգի ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակով ոգեշնչված, մտածում է այն մասին, որ «10 տարի հետո դառնա փոքրիկ, բայց շատ հպարտ երկրի նախագահը»:

«8 տարի առաջ ես եւ Ուկրաինայի նախագահը ստեղծագործ աշխատանքով էինք զբաղված: Եվ իմ կարծիքով՝ նույնիսկ մեծ հաջողությամբ: Վլադիմիրին շնորհավորում եմ: Ընդհանրապես չգիտեմ, թե նա ինչպիսի նախագահ կլինի, բայց հաստատ հոյակապ մարդ է:

Կինոբիզնեսի նման հաղթանակից հետո մտածում եմ այն մասին, որ 10 տարի հետո դառնամ փոքր, բայց շատ հպարտ երկրի նախագահը: Չեմ կողոպտի, միայն կսիրեմ, կստեղծագործեմ ու կարարեմ»,- գրել է Անդրեասյանն իր Instagram-ում՝ հրապարակելով Զելենսկու հետ լուսանկար:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

8 лет назад я и президент Украины занимались творчеством! И на мой взгляд очень даже успешно! Поздравляю Владимира! В целом я не знаю какой он будет президент, но человек он точно замечательный! После такой победы кинобизнеса я подумываю о том чтобы лет через десять стать президентом маленькой, но очень гордой страны! Грабить не буду, только любить, творить и созидать! #зеленский #президент

A post shared by Sarik Andreasyan (@sarik_andreasyan) on