Անգլիական մրցավարությունը հայտնի է կոշտ պայքարի նկատմամբ հանդուրժողական մոտեցմամբ: Սակայն Անգլիայի առաջնության Էվերտոն - Բիրմինհեմ հանդիպման առաջին խաղակեսում մրցավար Փիթեր Ուլթոնը երկար ժամանակ չէր արձագանքում կոպիտ խախտումներին: Ի վերջո, երբ արդեն հնարավոր չէր չկանգնեցնել խաղը Ուլթոնը 42-րդ րոպեին Բիրմինհեմի կիսապաշտպան Ջորդոն Մատչին զգուշացրեց վիրտուալ դեղին քարտով: Նա պարզապես բռունցք բարձրացրեց: Պարզվեց, որ մրցավարը հանդիպման էր դուրս եկել առանց դեղին քարտի: Ընդմիջմանը գլխավոր մցավարը գտել է քարտը եւ բազմիցս այն ցույց տվել երկրորդ խաղակեսում:

Հասանելի է
русский



























