Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 310-ի, եւս 480-ը տուժել է, հայտնում է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առոջապահության նախարարությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր 290 զոհվածի եւ 500 տուժածի մասին:

Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեցը պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ահաբեկչություններն իրագործել են մահապարտ ահաբեկիչները: Մայրաքաղաքում երկուշաբթի նոր պայթյուն էր որոտացել եկեղեցու մոտ, որտեղ կիրակի պայթյուն էր տեղի ունեցել:

Շրի Լանկայի իշխանությունները ապրիլի 23-ը հայտարարել են զոհվածների հիշատակի սգո օր: