Այսօր, մարտի 10-ին մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչը:

Իջևանում Շիրակն ընդունեց Փյունիկին եւ մինչեւ 87-րդ րոպեն հաղթում էր 1:0 հաշվով: Արմեն Տիգրանյանի հեռացումից հետո 57-րդ րոպեից Շիրակը խաղում էր 10 ֆուտբոլիստներով: 87-րդ րոպեին Սարգիս Հովսեփյանը փրկեց Փյունիկին պարտությունից` 1:1:

Ուլիսը Երեւանի Հրազդան ստադիոնում նվազագույն հաշվով հաղթեց Արարատին: Բանանցն իր մարզադպորցի խաղադաշտում երեք գնդակ ուղարկեց Կապանի Գանձասարի դարպասը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին Երեւանում:

Հայաստանի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

Շիրակ - Փյունիկ` 1:1

Անդրանիկ Բարիկյան, 34 - Սարգիս Հովսեփյան, 87

Ուլիս - Արարատ` 1:0

Արտյոմ Ադամյան, 77

Բանանց - Գանձասար` 3:0

Խաչատուր Ավետիսյան, 6, Նորայր Գյոզալյան, 76, Միգել Վեբերտ դա Սիլվա, 78

Վաղը, մարտի 11-ին Միկան առաջին խաղում կընդունի Իմպուլսին: