Առաջիկա հանգստյան օրերին Գյումրի քաղաքում տեղի կունենան սամբո ըմբշամարտի Հայաստանի 2011 թվականի առաջնություններ` երիտասարդների եւ պատանիների միջեւ:
Մարտի 12-ին մրցագորգ դուրս կգան 17-18 տարեկան պատանիները, մարտի 13-ին` 19-20 տարեկան երիտասարդները:
Առաջնությունների արդյունքում կձեւավորվեն Հայաստանի սամբոյի պատանեկան ու երիտասարդական հավաքականները, որոնք էլ կմասնակցեն ապրիլի 14-ից 18-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք սամբոյի եվրոպայի առաջնությանը:





























