ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այսօր սպասվող այցը Արցախ չի կայացել` եղանակային վատ պայմանների պատճառով: Նախորդ երկու տարածաշրջանային այցերի ընթացքում`ապրիլին եւ մայիսին համանախագահները եւս Ստեփանակերտ չէին ժամանել եվ կրկին պատճառաբանությունները նույն Էին՝ եղանակային վատ պայմանները:
Նշենք, որ համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան կժամանեն հուլիսի 8-ին: Նախատեսված են նրանց հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Երեւանից համանախագահները կմեկնեն Բաքու, որտեղ հուլիսի 9-ին կհանդիպեն Ադրբեջանի ղեկավարության հետ:



























