Աշխարհի նախկին երրորդ ռակետ, արգենտինացի ԴավիթՆալբանդյանը միանգամից երկու վիրահատության կենթարկվի Բուենոս Այրեսի հիվանդանոցում, հաղորդում է gotennis.ru-ն:
Սկզբում կհեռացնեն մարզիկի աճուկային ճողվածքը (գրիժա), այնուհետեւ կվիրահատեն վնասված մկանները: Նա մկանները վնասել էր «Դեւիսի գավաթ-2011»-մրցաշարում ռումինացի Ադրիան Ունգուրա հետ խաղի ժամանակ:
Ըստ բժիշկների, մարզիկի վերականգնողական շրջանը կտեւի 6-8 շաբաթ:





























