Ֆիլիպիների հարավում գտնվող Մինդանաո կղզու բնակիչ 17-ամյա Ջունրի Բալուինգը, ում հասակը ընդամենը 55 սմ է, շուտով պաշտոնապես կդառնա   ամենացածրահասակ մարդն աշխարհում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հուլիսի 12-ին կլրանա Բալուինգի 18 տարին եւ նա կհամարվի ամենակարճահասակ մարդը մեծահասակների շրջանում։

Գինեսի ռեկորդների ներկայացուցիչը նշել է որ նրանք կվերանայեն ռեկորդը, երբ կլրանա Ջունրիի 18 տարին։

Այս պահին ռեկորդը պատկանում է նեպալացի Խեգանդ Թապա Մագարին, որի 18 տարին կլրանա հոկտեմբերին։ Այժմ նրա հասակը 66 սմ է։