Լոս Անջելեսում երեք տարեկան աղջիկը մի քանի օր հոգ է տարել երկու ամսական եղբորը ծնողների մահվանից հետո։ Այս մասին գրում է The Sun-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։ Պարբերականի տեղեկատվությամբ՝ երեխաների հայրը սպանել էր կնոջը ննջասենյակում, ինչից հետո վերջ էր տվել իր կյանքին։ Տեղեկացվում է, որ տղամարդը երկար տարիներ տառապում էր ընկճախտով։

Կատարվածից հետո քույր ու եղբայր տանը մենակ են մնացել։ Նրանց հայտնաբերել են միայն երեք օր հետո, ծնողների մարմինների կողքին։ «Մեր փոքրիկ հրեշտակը կարողացավ ողջ մնալ եւ փրկել եղբոր կյանքը։ Փոքրիկը պարզապես հրաշք է, իսկ աղջնակը՝ հերոս։ Իսկական հերոս»,- ասել է ոստիկան Մորին Ռայանը։

Երեխաները խիստ ջրազրկվել էին, բայց բժիշկներին հաջողվեց ժամանակին նրանց բուժօգնություն ցուցաբերել։ Հիմա նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։