Նոր «Գոլֆ»-ի վաճառքի ժամկետների մասին տեղեկատվությունը նշել է մակնիշի մարքեթինգի եւ վաճառքների պատասխանատու Յուրգեն Շթաքմանը Automotive News Europe պարբերականին տված հարցազրույցում, հաղորդում է Մոտոր-ը:
Բացի այդ, նա դժգոհել է անվտանգության ներքին համակարգերի բարդության կապակցությամբ, քանի որ ավտոմեքենան այլեւս փակ էկոհամակարգ չէ. այժմ այդտեղ կան 10 անգամ ավելի կոդեր, քան ժամանակակից սմարթֆոնների օպերացիոն համակարգերում, եւ ամեն հաջորդող թարմացումը կարող է առաջացնել լուրջ խափանում:
Ի սկզբանե Volkswagen Golf-ը պատրաստվում էին ցուցադրել սեպտեմբերին Ֆրանկֆուրտի ավտոսրահում, սակայն էլեկտրոնիկայի հետ կապված խնդիրների պատճառով որոշում էր կայացվել հետաձգել շնորհանդեսը: Դրա փոխարեն աշնան «մոթոր շոուի» ժամանակ կցուցադրեն ID էլեկտրական ընտանիքի առաջին մոդելը:
2018 թվականի արդյունքներով Volkswagen Golf-ը զբաղեցնում է ամենասիրված ավտոմեքենաների վարկանշային աղյուսակում վեցերորդ հորիզոնականը: Մոդելի համաշխարհային վաճառքները կազմել են 790 567 նմուշ:





























