Նյու Յորքի հռոմեակաթոլիկ թեմը հրապարակել է անչափասների նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների կամ մանկական պոռնոգրաֆիայի պահպանման մեջ մեղադրվող հոգեւարականների ցանկը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով թեմի պաշտոնական կայքին:

Ցանկում ընդգրկվել են 120 հոգեւորականներ, որոնց դեմ մեղադրանքները հիմնավոր է համարել եկեղեցու կողմից ստեղծված  անկախ վերահսկիչ հանձնաժողովը:

Հանցագործությունների մեծ մասը կատարել են 50- ականներին եւ 60-ականներին ձեռնադրված հոգեւորականները: Ցուցակում նշված անձինք կամ արդեն մահացել են, կամ զրկվել են աստիճանից կամ հեռացվել ծառայությունից:

Հայտարարությունում ընդգծվում է, որ 2002-ին Երեխաների եւ երիտասարդների պաշտպանության խարտիայի ընդունման պահից հետո սեքսուալ ոտնձգությունների ընդամենը 2 դեպք է արձանագրվել: 2002-ից հետո աստիճան ստացած ոչ մի հոգեւորական չի կասկածվել նման հանցագործություններում: