ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ  իրաքյան պատերազմի վետերանը հետիոտնային անցումում ռասայական հատկանիշով 8 մարդու վրաերթի է ենթարկել, հաղորդում է  Fox News-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Բացի այդ 34-ամյա Իսայ Ջոել Փիփլզը վստահ է եղել, որ իր բոլոր թիրախները մուսուլմաններ են:

Ցնցող դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի Սաննիվեյլ քաղաքում: Նշվում է, որ Փիփլզի 4 զոհերը, այդ թվում ասիական ծագմամբ 13-ամյա բնակչուհուն, հոսպիտալացվել են, իսկ աղջիկը ծանր կոմայի մեջ է ընկել:

Սանիվեյլի հասարակական անվտանգության դեպարտամենտը թվիթ է գրել, որտեղ հաղորդել է, որ նրանց հաջողվել է պարզել հանցագործության շարժառիթը: Փիփլզը դրանք կատարել է ռասայական եւ կրոնական հատկանիշով՝ իր բոլոր զոհերին մուսուլմաններ կարծելով:

Փիփլզին կանխամտածված սպանության փորձի վերաբերյալ 8 մեղադրանք է ներկայացվել: