Շրի Լանկայի իշխանությունները կղզում պայթյունների շարքից հետո նորից պարետային ժամ են մտցրել, հաղորդում է News 1st-ն:
«Ամբողջ կղզում պարետային ժամը կսկսվի այսօր 22:00-ից մինչեւ վաղը՝ 04:00-ն», - նշվում է հեռուստաալիքի Twitter-ում:
Ընդ որում ուրբաթ կղզու արեւելքում՝ Կալմունայ քաղաքի շրջանում եւ նրա մերձակայքում 3 պայթյուններից հետո սահմանված պարետային ժամը չէր չեղարկվել:
Զատկի կիրակի երկրում տեղի էր ունեցել 8 պայթյունների շարք, որոնք, առողջապահության նախարարության տվյալներով, խլել են 250-260 մարդու կյանք: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: Ուրբաթ երկրի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան հայտարարել է, որ իշխանությունների տեղեկություններով կղզային պետության տարածքում գործում է այդ կազմակերպության շուրջ 130-140 անդամ: Քննության վարկածով՝ ահաբեկչությունների շարքի իրագործմանը մասնակցել է 9 մահապարտ, որոնցից 8-ի անձն արդեն հաստատվել է:





























