ԼԺՀ-ում փրկարարները «Սխիդկարբոն» հանքափորից, որտեղ մեթանի պայթյուն էր տեղի ունեցել, դուրս են բերել  բոլոր 17 հանքագործների մարմինները,հաղորդում է Life-ը` վկայակոչելով Twitter-ում ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի գրառմանը:

««Սխիդկարբոն» հանքափորում ողբերգությունը 17 հանքագործների կյանք է խլել», - գրել է Պասեչնիկը:

ԼԺՀ ղեկավարի հրամանով ապրիլի 29-ը հանքագործների մահվան կապակցությամբ սգո օր է հայտարարվել:

Մեթանի պայթյունը տեղի էր ունեցել 150 մ խորության վրա, ինչի հետեւանքով 17 հանքագործները գետնի տակ արգելափակված էին մնացել: Մարդկանց փրկելու գործում օգնել են ռուս փրկարարները: