Լոնդոնի ոստիկանությունը որոնում է բռնակալին, որը 12 ժամվա ընթացքում առեւանգել եւ բռնաբարել է երկու կնոջ՝ հայտնում է Daily Mail-ը։

Ինչպես նշվում է, զոհերը առեւանգվել են տարբեր ժամանակներում՝ ֆիզիկապես ուժեղ, սպիտակ տղամարդու կողմից, որը նրանց 12 ժամ պահել եւ տանջել է սեռական ստրկության մեջ։

Զոհերից մեկն առեւանգվել է հինգշաբթի օրը, Լոնդոնի արեւելքում, մոտ 00։30-ին։ Երկրորդ զոհին հանցագործը առեւանգել է նույն օրը 12։15-ին, բրիտանական մայրաքաղաքի հյուսիսում։

Նշվում է, որ կանանցից երկուսն էլ 30 տարեկան չկան, եւ նրանք բուռն դիմադրություն են ցուցաբերել բռնակալին։ Այժմ նրանց օգնություն են ցուցաբերում մասնագետները։ Ոստիկանությունը փնտրում է վկաների եւ ցանկացած տեղեկատվություն, որը կօգնի իրենց կալանավորել հանցագործին։

Լրատվամիջոցը գրում է, որ սա բավական հազվագյուտ դեպք է Լոնդոնի համար։