«Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ-ն (մտնում է Ռոստեխ պետկոնցեռնի կազմի մեջ) կներկայացնի ռուսական ռազմական արդյունաբերության հեռանկարային նորությունները IDEF 2019 միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսում, որը տեղի կունենա Ստամբուլում 2019 թվականի ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 3-ը։

«Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը դրական դինամիկա ունի։ Մեր երկրների քաղաքական ղեկավարների կառուցողական երկխոսության եւ Ռոսօբորոնէքսպորտի գործնական պայմանագրերի շնորհիվ մենք հաջողությամբ հաղթահարում ենք մրցակիցների կողմից մեր հարաբերություններին միջամտելու փորձերը,- տեղեկացրել է Ռոսօբորոնէքսպորտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը։- Մենք մի շարք համատեղ նախագծեր ունենք հեռանկարային ավիացիոն եւ ուղղաթիռային համալիրների, զրահատեխնիկայի կոմպլեկտավորողների արտադրման վերաբերյալ։ Բացի այդ, Թուրքիան հետաքրքրություն է ցուցաբերում նորագույն ռուսական մարտական մոդուլների, ՀՕՊ միջոցների, ինչպես նաեւ հակատանկային համալիրների հանդեպ»։

Ցուցահանդեսի թեմատիկ ուղղվածությունն է՝ ռազմական սարքավորումներ ցամաքային զորքերի, ՌԾՈւ-ի, ՌՕՈւ-ի համար, պաշտպանության տեխնոլոգիաներ, տիեզերական տեխնոլոգիաներ, բորտային ինքնաթիռներ, ուղղաթիռներ, նավեր, էլեկտրոնային սարքավորումներ, անվտանգության համալիրներ, փոխադրման եւ լոգիստիկայի սարքեր եւ համակարգեր։

«Թուրքիան Ռոստեխի եւ Ռուսաստանի կարեւոր գործընկերներից է։ Երկկողմ հարաբերությունների մակարդակը, այդ թվում եւ արդյունաբերության ոլորտում, դինամիկ աճում է։ Ներկա պահին մենք թուրք գործընկերների հետ  քննարկում ենք  մի շարք կարեւոր նախագծերի իրականացում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ինչպես նաեւ քաղաքացիական արդյունաբերությունում,- նշել է Ռոստեխի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզեւը։- Անշուշտ,  մենք պատրաստ ենք տեխնոլոգիական համագործակցության տարբեր ձեւաչափերի, այդ թվում այնպիսի գիտատար ոլորտներում, ինչպիսին են ավիատիեզերական ճյուղը, ուղղաթիռաշինությունը, էներգետիկան»։

Ռոսօբորոնէքսպորտը IDEF 2019-ում միասնական ռուսական ցուցադրության կազմակերպիչն է, որում երկրի պաշտպանական ոլորտի ավելի քան 10 ընկերություն ներկայացնելու է 450 նմուշ սպառազինություն եւ ռազմատեխնիկա։ Իրենց արտադրանքը կներկայացնեն «Ալմազ Անթեյը», «Շվաբե« հոլդինգը» եւ «Տեխմաշը»։

Ռոսօբորոնէքսպորտի վահանակին (տաղավար 2, 232) օտարերկրյա պատվիրատուները կարող են ծանթանալ ավելի քան 300 նմուշի՝ Կալաշնիկովի ինքնաձիգների «երկու հարյուրերորդ» սերիա, 30 միլիմետրանոց հեռակառավարման մարտական մոդուլ 32В01, «Վիկինգ» զենիթահրթիռային համալիր եւ 76,2 միլիմետրանոց ավտոմատ АК-176МА հրետանային սարք։

Մակետների տեսքով ընկերությունը կցուցադրի БТ-3Ф զրահագնաց, «Թայֆուն Կ» ավտոմեքենա, բազմաթիրախ գերմանեւրային կործանիչ Սու-35 եւ դեսանտանավակ օդապարիկով՝ 12061Э։

Միջոցառման շրջանակում կկայանան հանդիպումներ եւ բանակցություններ թուրքական զինված ուժերի եւ ուժային այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Ռոսօբորոնէքսպորտը նախատեսում է քննարկել ընթացիկ պայմանագրային պարտավորությունների կատարումը եւ հեռանկարային նախագծեր ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։

«IDEF-ը մտնում է համաշխարհային ցուցահանդեսների տասնյակի մեջ եւ ռուսական «Արմիա»-ի», «ՄԱԿՍ»-ի եւ Ռազմածովային սրահի հետ առավել նշանակալի զուցահանդեսներից է Եվրոպայում։ Այն հիանալի հնարավորություն է ուսումնասիրելու համաշխարհային զինագործական շուկայի զարգացումը, իսկ օտարերկրյա պատվիրատուները կարող են ծանոթանալ ռուսական սպառազինության լավագույն նմուշներին»,- ասել է Ալեքսանդր Միխեեւը։