Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գնահատականներ չտվեց՝ ապրիլի 29-ի մամուլի ասուլիսում պատասխանելով երկրում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին։

«Չկան անօրինաբար ազատությունից զրկված մարդիկ։ Եթե կան բավականաչափ հիմքեր ազատազրկելու համար, նրանք ձերբակալված են։ Եթե կան հիմքեր կասեցման այլ միջոց ընտրելու համար, փոխվում է կասեցման միջոցը, կամ գրավ»,- նշել է Զեյնալյանը՝ հավաստիացնելով, որ հիմա իրավիճակը խիստ տարբերվում է նախկին տարիների իրավիճակից, եւ որպես կասեցման միջոց ազատազրկման հետ կապ չունեցող միջոցներն ավելի հաճախ են ընտրվում։

Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, ապա հարցի լուծումը նախարարը տրամադրել է հասարակությանը։ Ինքը՝ նախարարը, ձեռնպահ է մնացել գնահատականներ տալուց, քանի որ նրա կարծիքը կարող է սուբյեկտիվ համարվել։