Ապրիլի 27-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 47-ամյա Մանվել Հ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2017թ. սեպտեմբերի 7-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանությունը) 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերի մեղադրանքով:




























