ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ միաձայն հավանություն է տվել միջուկային զենքի չտարածման մասին բանաձեւին: Փաստաթղթի նախագիծը ներկայացրել էր ԱՄՆ-ը:
Բանաձեւը աշխարհի երկրներին կոչ է անում համատեղել ջանքերը միջուկային զենքի տարածումը կանխելու եւ միջուկային ահաբեկչության հավանականությունը նվազեցնելու հարցում: Անվտանգության խորհրդի նիստը նախագահել է ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբաման:




























