Վարչապետի աշխատակազմին ապրիլի 1-ի դրությամբ սպասարկում է 10 ծառայողական ավտոմեքենա, որոնցից յուրաքանչյուրին հատկացվող վառելիքն ամսական չի գերազանցում 200 լիտրը։ Դրանցից շարունակում են օգտվել երկու փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, Կարեն Դեմիրճյանի այրին, ՀՀ երեք նախագահները, որոնց ամսական տրմադրվում է միեւնույն քանակությամբ վառելիք։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան կառավարությունը տրամադրել էր նաեւ ապրիլի 1-ի դրությամբ յուրաքանչյուր պաշտոնատար անձին պատկանող ծառայողական ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը եւ ամսվա կտրվածքով հատկացվող վառելիքը։ Ստորեւ ներկայացնում ենք.

Տարեսկզբի տվյալներով ծառայողական ավտոմեքենաների թիվը 43-ն էր, որոնք ի թիվս վերը նշված 10 անձանց՝ սպասարկում էին նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավարին, նրա տեղակալներին, վարչապետի օգնականներին, փոխվարչապետերի գրասենյակներին։ 

Ներկայացնում ենք 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայողական ավտոմեքենաներից օգտվող պաշտոնատար անձանց ցուցակից մեկ մասը։


Նախկինում ծառայողական ավտոմեքենաներ են ունեցել նաեւ կառավարության աշխատակազմի  բոլոր վարչությունների ու բաժինների պետերը, որոնց ամսական հատկացվում էր 100-160 լիտր վառելիք։