Հունաստանի Կրետե կղզում բուսակեր ամուսիններին արգելել են երեխա որդեգրել։ Մասնագետների կարծիքով` բուսակեր ծնողները կարող են իրենց սովորություներով սահմանափակել երեխայի ազատությունը։ Այս որոշումը կայացրել է ծառայության ղեկավար Սպիրոս Էպիտրոպակիսը` քնարկելով հարցը մասնագետների հետ։
Բժիշկների պնդմամբ, երեխաների զարգացման շրջանում շատ կարեւոր է մսեղենը, ձկնեղենը եւ կենդանական ուրիշ մթերքներ, գրում է MIGnews-ը վկայակոչելով Herald sun-ին։
Հիշեցնենք, որ բույսերով սնվող երեխաները, որպես կանոն թույլ են լինում, կամ մահանում են, այսպես կոչված, դիետայից։ 2008 թվականին Շոտլանդիայում ծնված մի աղջնակ, որին ծնողները զրկել են մսից եւ կաթնամթերքից, հիվանդացել էր ծանր ռախիտով։ 2003 թվականին ամերիկացի բուսակեր ամուսինների դուստրը մահացել էր ավիտամինոզից:




























