Վայոց ձորի մարզի Գետափ, Աղավնաձոր, Մոզրով, Արենի, Ռինդ համայնքների տարածքներում տեղակայված 7 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով մայիսի 4-ին, ժամը ժամը 19:06-ից 19:45-ը ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1646 կրակոց: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից։
Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:





























