Ոստիկանության Մասիսի բաժնում մարտի 11-ին հաղորդում է ստացվել, որ Արտաշատ-Երեւան ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, թե նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, 24-ամյա Համազասպ Գալստյանի վարած  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան նշված հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով  Հ. Գալստյանը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: