Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ այդ վարչակազմի նախկին անդամներ Կլարա Պոնսատին եւ Էնթոնի Կոմինը իրավունք ունեն մասնակցել Եվրախորհրդարանի մայիսի 26-ին կայանալիք ընտրություններին։ Այդպիսի վճիռ է կայացրել Մադրիդի վարչական դատարանը՝ բավարարելով Իսպանիայի ԿԸՀ-ից բոլոր երեք քաղաքական գործիչների բողոքը՝ հայտնում է DW-ը։
Ընտրություններին նրանց մասնակցությունը չթույլատրելու ԿԸՀ-ի որոշումը թելադրված էր նրանով, որ այս գործիչները ենթադրաբար ծանր հանցագործություններ են կատարել, այնուհետեւ իսպանական ոստիկանությունից թաքնվել են։
Եթե կատալոնցի քաղաքական գործիչները պատգամավոր ընտրվեն, նրանք ստիպված կլինեն Մադրիդ գալ՝ փաստաթղթեր ստանալու համար՝ հայտնում է Mundo-ն։ Սակայն նրանք երեքն էլ հետախուզվում են եւ երկրի տարածքում հայտնվելուն պես կձերբակալվեն։ Այնպես որ, պատգամավոր ընտրվելը նրանց համար իմունիտետ չի ապահովի։





























