Մոտ 400 նախկին դաշնային դատախազներ կարծում են, որ եթե Դոնալդ Թրամփը նախագահ չլիներ, նրան կմեղադրեին արդարադատությանը խոչընդոտելու մեջ՝ հայտնում է AP-ը։

Նամակը ստորագրվել է ավելի քան 370 նախկին դատախազների կողմից, որոնք աշխատել են դեմոկրատների եւ հանրապետականների վարչակազմերում։ Այն հրապարակվել է Protect Democracy ՀԿ-ի կողմից, որը քննադատում է Թրամփին։

Նախկին դատախազները հաստատում են, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի «ռուսական գործով» զեկույցը նկարագրում է մի քանի գործողություններ, որոնք բավարարում են արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքի բոլոր տարրերին։ Սակայն նախարարության իրավական ամփոփման մեջ ասվում է, որ գործող նախագահին մեղադրանքներ չեն կարող առաջադրվել։