Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրություն ունեն եւ զբաղվում են քաղաքական գործունեությամբ եւ մտադիր են մասնակցել ընտրություններին մասնակցել, բոլորն էլ մրցակից են։ Այդ մասին այսօր՝ մայիսի 8–ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ում է տեսնում իրեն հակակշիռ։
«Ինձ ասելով ի՞նչ ի նկատի ունեք։ Անձամբ ի՞նձ։ Դա թեմա է, հա՞։ Ասենք՝ ես պետք է մտածեմ։ Առավոտ արթնացա, ով ա իմ մրցակիցը։ Էն հեքիաթի նման… ты мне зеркальце скажи, и всю правду доложи: Ով ա ինձնից ավելի սիրուն, ավելի բան, որ հետո գտեմ, հետո գնամ կամաց մոտենամ, ոտքի տակը փորեմ։ Այդպիսի թեմա չկա։ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրություն ունեն եւ զբաղվում են քաղաքական գործունեությամբ եւ մտադիր են մասնակցել ընտրություններին մասնակցել, բոլորն էլ մրցակից են։ Բոլորն՝ առանց բացառությամբ։ Բոլորն էլ մրցակից են, եւ ես նրանց վերաբերվում եմ մեծ հարգանքով»,– ասաց Փաշինյանը։





























