Միանգամայն հնարավոր է, որ այս տարեվերջին ոչ միայն Հայաստանի էկոլոգիայի նախարարը, այլեւ բոլոր նախարարները երթեւեկեն էլեկտրամոբիլներով։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասել է էկոլոգիայի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Ընդ որում, նա նշել է, որ այդ ամենը կիրականացվի էկոլոգիական գրանտների ծրագրի շրջանակում։ Նախագծի նախնական փաստաթուղթը ուղարկվել է Գլոբալ էկոլոգիական ֆոնդ, որը կֆինանսավորի այս նախագիծը»,- տեղեկացրել է նախարարը։
Գրիգորյանը նշել է, որ մեքենաների մեծ մասը, որոնք գտնվում են էկոլոգիայի նախարարության հաստիքում, կրճատվել է, եւ ավելացրել, որ իրենք ներգրավվել են «Global Electric Mobility» գործընթացում՝ հանրապետություն էլեկտրամոբիլների ներմուծումն արագ իրականացնելու համար։ Նախարարն ընդգծել է, որ այս գործընթացը իրականացվում է ՄԱԿ էկոլոգիական ծրագրի շրջանակում։ «Մենք համապատասխան գրանտային միջոցներ ունենք՝ մոտ 700 հազար դոլար, եւ մենք ներկայացրել ենք ծրագիր, որը կդառնա առաջինն աշխարհում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր ամբողջ կառավարությունն անցնի էլեկտրամոբիլների»,- ամփոփել է Էրիկ Գրիգորյանը։





























