Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կայցելի Չինաստան, որտեղ կհանդիպի երկրի նախագահին և վարչապետին։ Այս մասին նա տեղեկացրեց այսօր՝ մայիսի 8-ին, իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող մեծ ասուլիսի ժամանակ:
Հարցին, թե Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում Վրաստանի, Իրանի և Չինաստանի հետ հարաբերութուններում վերանայման անհրաժեշտության հարց կա՞, որպեսզի ավելի արագ զարգանան դրանք, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ ասելով, որ վերանայումը լավ տերմին չէ, բայց մենք պետք է առավել հավակնոտ լինենք Վրաստանի, Իրանի, Չինաստանի հետ հարաբերություններում:
«Առաջիկայում պատրաստվում եմ այց կատարել Չինաստան, որտեղ նաև նախատեսվում է Չինաստանի ղեկավարության՝ նախագահի, վարչապետի հետ հանդիպում: Կմասնակցենք Ասիական քաղաքակրթություն ֆորումին: Կարծում եմ՝ այդ այցը լավ առիթ է, որպեսզի նոր խթան հաղորդենք հայ-չինական հարաբերություններին»,- ասաց վարչապետը:




























