Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում մայիսի 9-ին գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր ամպեր՝ արձակելով 12․879 կրակոց։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

ժամը 20:10-ից մինչև 20:20-ը Կոտայքի մարզի Արգել համայնքի տարածքում տեղակայված թվով 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 176 կրակոց:

Ժամը 20:20-ից մինչև 20:37-ն Արարատի մարզի Տափերական, Փոքր Վեդի, Լուսառատ համայնքների տարածքներում տեղակայված թվով 9 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 707 կրակոց:

Ժամը 19:47-ից մինչև 20:54-ն Արմավիրի մարզի Նոր Կեսարիա, Տալվորիկ, Վանանդ, Արգինա, Շենիկ, Բագարան, Երվանդաշատ, Կողբավան, Արտամետ համայնքների տարածքներում տեղակայված թվով 48 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 10369 կրակոց:

Ժամը 00:53-ից մինչև 01:08-ն Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան համայնքների տարածքներում տեղակայված 18 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1627 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: