«Ադրբեջանը կարեւոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ ապահովության հարցում»,- այս մասին, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, ասել է Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշլեն Կալմի-Ռեյը` Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ:

Ադրբեջանի ԱԳ նախարարը իր գործընկերոջը տեղեկացրել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մասին, նշելով, որ առանց այդ խնդրի լուծման տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն ապահովել հնարավոր չէ:

Նշենք, որ այս հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի շրջանակներում: