Իրանի իշխանություններն արգելել են ֆուտբոլային խաղի ժամանակ կին ֆանատների ներկայությունը պետական կինոթատրոներում:
Ոստիկանությունում բիզնեսի վերահսկողությամբ զբաղվող բաժինը կոչ է արել կինոինդուստրիայի ձեռնարկություններին արգելել կանանց ներկա գտնվել կինոթատրոներում ֆուտբոլային խաղերի ցուցադրության ժամանակ, դա հիմնավորելով նրանով, որ «ֆուտբոլային խաղերի դիտումներին կանանց ներկայությունը մեծացնում է ռիսկը, որ նրանք կխախտեն իրենց համար նախատեսված վարվեցողության նորմերը», հաղորդում է «Սեդմիցան»:
Ավելի վաղ կանանց արգելվել էր այցելել ստադիոններ, եթե այնտեղ խաղում են տղամարդկանց թիմերը։ Իշխանությունների կարծիքով, կանանց ներկայությունը տղամարդկանց սպորտային խաղերին հակասում է իսլամի օրենքներին։
Սակայն կանաց չի արգելվում ֆուտբոլ խաղալ եւ այցելել կանանց մասնակցությամբ ֆուտբոլային խաղերի:




























