Ճապոնիայի երկրաշարժի եւ ցունամիի պատճառով հետաձգվել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը մարտի 21-ից 27-ը պետք է տեղի ունենար Տոկիոյում: Առաջնության նոր մրցավայրն ու ժամկետները դեռ հայտնի չեն:

Գեղասահքի պատմության մեջ աշխարհի առաջնություն հետաձգվել էր միայն մեկ անգամ` 1961-ին, երբ Պրահա ուղեւորվելիս ավիավթարի հետեւանքով զոհվել էին գեղասահքի ԱՄՆ հավաքականի բոլոր անդամները: