Երեւանում մեկնարկել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի ծրագրի չորրորդ փուլը: Ինչպես նիստում հայտարարել է ԱԱԽ քարտուղղար Արթուր Բաղդասարյանը, երրորդ փուլը հաջողությամբ իրականացվել է, եւ այժմ հարկավոր է ավելի խորանալ նոր ուղղություններում: Մասնավորապես, Արթուր Բաղդասարյանը շեշտը դրել է տնտեսական ազատ գոտու ստեղծման, ԵՄ-ին Հայաստանի ասոցացված անդամության, վիզային ռեժիմի մեղմացման ծրագրերն ավարտին հասցնելու վրա:
Խորհրդատվական խմբի ներկայացուցիչներն իրենց ելույթներում, մասնավորապես, նկատել են, որ ակտիվորեն աշխատել են Հայաստանում հակակոռուպցիոն ծրագրերի, խոսքի ազատության ապահովման ծրագրերի մշակման ուղղությամբ:





























