Երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքների եւ կրկնվող ցնցումների պատճառով դադարեցվել են Ճապոնիայի կանոնավոր առաջնությունները: Որոշվել է առայժմ մեկ ամսով հետաձգել ֆուտբոլի առաջնության մոտ 40 հանդիպում: Երկրաշարժի հետեւանքով ֆուտբոլի եւ բեյսբոլի մի քանի ստադիոններ մասամբ քանդվել են: