«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը կարծում է, որ իշխանությունն ընդդիմադիր դաշտի գործիչներից ոմանց աղավնի, ոմանց էլ «յաստրեբ» (գիշատիչ թռչուն) է համարում, ընդ որում, ինքն իրեն դասակարգում է «յաստրեբների» շարքին, իսկ ահա Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ աղավնիների։ Այս մասին նա ասաց մարտի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, թեպետ «յաստրեբները», չեն ցանկանում «ջարդել-փշրել ամենուրեք», սակայն փորձում են ներկայացնել հասարակության իրական շահերը: «Յաստրեբներն այն մարդիկ են, ովքեր բացատրում են, որ խոստումներն ու պայմանավորվածություններ շատ են եղել, բայց Հայաստանը շարունակում է դատարկվել, եւ վիճակը չի լավանում»,- հստակեցրեց նա։
Իսկ ահա «աղավնի» Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՆԺԿ առաջնորդի կարծիքով, որոշ տեղերում ավելի հանդուրժող է։





























