Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին կոչ է արել Ռուսաստանին, Չինաստանին եւ Հնդկաստանին ներդրումներ անել Լիբիայի նավթային հատվածում: Համապատասխան առաջարկն արվել է այդ երեք երկրների դեսպանների հետ բանակցությունների ժամանակ:
Նշենք, որ երկրի նավթային արդյունաբերությունը լրջորեն տուժել է քաղաքացիական պատերազմի արդյունքում: Մինչ ռազմական գործողությունների սկսումը Լիբիայում արդյունահանվել է օրական 1,6 միլիոն բարել նավթ: Լիբիայում աշխատել են ամերիկյան ConocoPhillips եւ ExxonMobi, բրիտանա-նիդեռլանդական Royal Dutch Shell, իտալական Eni եւ իսպանական Repsol ընկերությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























