«Ժառանգություն» կուսակցությունը մարտի 15-ին հրավիրում է բաց համաժողով, որի ընթացքում ելույթով հանդես կգա կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից, Համաժողովը տեղի կունենա Համազգային թատրոնի դահլիճում` Ամիրյան 26 հասցեում (Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տարածքում), ժամը 15:00-ին: