«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ մարտի 14-ին վաճառվել է 2,35 մլն դոլար՝ 1դոլար/368,20 դրամ միջին փոխարժեքով։
Սակարկությունների ընթացքում դոլարի առավելագույն փոխարժեքը կազմել է 368,50 դրամ, իսկ նվազագույնը՝ 368։
Նշենք, որ նախորդ՝ մարտի 12-ի սակարկությունների համեմատ դոլարն այսօր արժեւորվել է 70 լումայով։
Փոխանակման կետերում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Կանխիկ դոլարը գնվում է 366-367 դրամով, վաճառվում՝ 368-369,5 դրամով։




























