Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Աջըաբադեմ հիվանդանոցի պատասխանատուներին եւ հետարքրվել զինված հարձակման ենթարկված հայտնի երգիչ Իբրահիմ Թաթլիսեսի առողջական վիճակով։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը լսել է բժիշկներին եւ հրահանգել ամեն ինչ անել՝ փրկելու հայտնի երգչի կյանքը։

Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է, թե Թաթլիսեսի վիճակն դեռեւս խիստ ծանր է:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւս խոսել է զինված հարձակման մասին՝ նշելով, թե ինքը ամեն ինչ հետեւում է, եւ հուսով է, որ երգիչը շուտափույթ կապաքինվի:

Նշենք, որ Իբրահիմ Թաթլիսեսն իր հերթական հետուստաշոուից դուրս գալուց հետո ուշ գիշերով ենթարկվել է զինված հարձակման։ Հայտնի երգիչը գլխին ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ տարել է 5 ժամանոց ծանր վիրահատություն: