Բնապահպանական պետական տեսչության կողմից «Դինո Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ում իրականացված ստուգումների արդյունքում կազմված ակտը անվավեր է ճանաչվել, իսկ իսկ ակտը կազմող պաշտոնյաները խիստ նկատողություն են ստացել:

ԲՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգումները Դինո Գոլդ Մայնինգ»-ում կատարվել են 2010-ի հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը, ինչի արդյունքում հայտնաբերված բնօգտագործման  վճարների ենթակա ծավալների տարբերության համար տեսչության կողմից կազմվել է թիվ 000025 ակտը:  

Ընկերությունը վերադասության կարգով  բողոքարկել է կազմված ակտը: Քննարկման արդյունքում ակտն անվավեր է ճանաչվել Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 66, 76 եւ 77-րդ հոդվածների հիմքերով, իսկ ակտը կազմող տեսչության համապատասխան պաշտոնյաները  ստացել են խիստ նկատողություն:

Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, Բնապահպանության նախարարությունը դիմել է վարչապետ Տ. Սարգսյանին,  «Դինո Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ում 01.10.2009-01.10.2010 թթ ժամանակահատվածի համար ստուգումներ անցկացնելու նպատակով  ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ԲՆ-ի, Էներգետիկայի եւ բնական պաշարների  եւ Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները:

Արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: