Սենսացիայով է մեկնարկում ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում: Երկրի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում պայքարից դուրս մնաց գավաթակիր եւ չեմպիոն Երեւանի Փյունիկը, որը երկու հանդիպման արդյունքում տանուլ տվեց Շիրակին: Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի` 1:1 հաշվով, իսկ պատասխան խաղում այսօր, մարտի 14-ին Շիրակը մրցակցի խաղադաշտում հաղթեց նվազագույն հաշվով: Կիսաեզրափակիչում Շիրակի մրցակիցը կլինի Ուլիսը, որը դուրս թողեց Արարատին:
Քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
Փյունիկ - Շիրակ՝ 0։1
Տիագո Լոպես, 38
Առաջին հանդիպումը՝ 1։1
Արարատ - Ուլիս՝ 0։1
Միհրան Մանասյան, 30
Առաջին հանդիպումը՝ 0։1
Գանձասար - Բանանց՝ 1։0
Արսեն Ավետիսյան, 85
Առաջին հանդիպում՝ 0։3
15 մարտի
Իմպուլս - Միկա ՝ 15։00
Առաջին հանդիպումը՝ 0։3




























